Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը կարգալույծ Ստեփան Ասատրյանի անվտանգությունն ապահովում․ հարց՝ ՆԳ նախարարին
- Elen Hovsepyan

- Nov 3
- 1 min read

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու որոշում է կայացվել ՔԿ-ի կողմից, ըստ այդմ, ոստիկանությունն իրականացնում է պաշտպանական որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Անդրադառնալով Հովհաննավանքում ուժեղացված ծառայությանը՝ Սարգսյանը նշեց, որ ոստիկանությունը գնահատում է իրավիճակը, այդ թվում՝ մասնակիցների թվով։ Դիտարկմանը, որ Մայր Աթոռում մի քանի անգամ ավելի մեծ թվով մարդ կար, բայց ոստիկանության 8-9 ծառայող է եղել ընդամենը՝ Սարգսյանը նշեց, թե միջոցառումից կախված՝ քանակական, օպերատիվ տվյալներով են որոշում, թե ինչ թվով ոստիկաններ են անհրաժեշտ, որ իրավիճակը լինի կառավարելի։




















