top of page

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը ժամանել է Ադրբեջան

Apr 20, 2025
1 min read

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այցի շրջանակում նա հանդիպել է Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունի հետ։

Ավելի վաղ Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 
 
1/3071
bottom of page