top of page

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հրթիռները խոցելու գաղափարի մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 13, 2024
  • 1 min read
ree

Լեհաստանը դիտարկում է տարբերակ, որով կխոցի Ուկրաինայի վրա արձակված ռուսական հրթիռները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է Վաշինգտոնում ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտում ունեցած ելույթի ընթացքում։

«Այս փուլում դա գաղափար է, մեր պայմանագրով ասվում է, որ մենք կուսումնասիրենք այս գաղափարը», - հայտնել է Սիկորսկին։

Նա նաև հավելել է, որ ուկրաինացիները դեմ չեն լինի, եթե Լեհաստանը հրթիռներ խոցի Ուկրաինայի տարածքի վրա։

1/2558
bottom of page