top of page

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև Վաշինգտոնում հուլիսի 10-ին անցկացված հանդիպմանն, ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսականն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Էնթոնի Բլինքենն աշխատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն այդ խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը», - գրել է Փալոնը։ 

bottom of page