top of page

Ադրբեջանը մշտապես աջակցել Է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը մշտապես աջակցել Է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Այս մասին  ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ մասնակցելով և ելույթ ունենալով Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առաջին իսկ օրերից հանդես է գալիս ամենակարճ ժամկետում ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև միջազգային իրավական նորմերով հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու օգտին:

Նա հայտարարել է, որ Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական աջակցություն ցուցաբերած առաջին երկրներից մեկն է և մինչ օրս ընդհանուր առմամբ 40 մլն ԱՄՆ դոլարի օգնություն է ցուցաբերում։

1/1824
bottom of page