top of page

Պարզվել է` ինչ է պատահել ահաբեկչության ժամանակ անհետացած «Պիկնիկ» խմբի անդամին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 23, 2024
  • 1 min read
ree

«Պիկնիկ» խմբի անդամը, ում հետ կապը կորել էր «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, կարողացել է լքել շենքը և գտնվում է անվտանգ վայրում, РИА Новости -ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

«Մարդու հետ, ում կորցրել էին, ամեն ինչ կարգին է... Նա ողջ է և առողջ, մենք փորձում ենք նրան Մոսկվայից ուղարկել Սանկտ Պետերբուրգ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ երաժիշտները բոլորը միասին հեռացել են դեպքի վայրից, իսկ խմբի կորած անդամը եղել է պրոդյուսերական բաժնի ղեկավարը։ Այժմ նա հյուրանոցում է և սպասում է տուն գնալու հնարավորությանը։

«Նրանք որոշ ժամանակ նստել են հանդերձարանում սաքսոֆոնահարի հետ, իսկ հետո մի կերպ դուրս են եկել նկուղներով»,- РИА Новости-ին պատմել է աղբյուրը, թե ինչպես է խմբի անդամին հաջողվել փախչել։

1/2557
bottom of page