top of page

Բլինքեն. Արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 11, 2024
  • 1 min read

Արդյունավետ զրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինqենը։

«Այսօր ես արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ հայտնելու ԱՄՆ ամուր աջակցությունը երկու երկրների միջև շուտափույթ խաղաղության համաձայնագրին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նշենք, որ հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ Բլինկենն ասել էր, որ Երևանն ու Բաքուն շատ մոտ են խաղաղության վերջնական համաձայնագրի կնքմանը։

bottom of page