ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանից պահանջում է հակառուսական քաղաքականություն՝ չխոստանալով ոչինչ
- Elen Hovsepyan
- Feb 10
- 1 min read

Եվրամիությունը Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին հավատարիմ մնալ՝ դրա դիմաց Երևանին կոնկրետ որևէ բան չխոստանալով։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու հարցին՝ ի նպաստ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի տարբեր նախագծերի, ապա, այո, նման բանակցություններ են սկսվել: Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ հավատարիմ է իրեն, քանի որ առանց որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում ընդունելու առանց վիզայի հարաբերությունների, նա արդեն իսկ պահանջում է հակառուսական քաղաքականություն»:
Փոխարտգործնախարարը հիշեցրել է նաև, որ Մոսկվան Երևանին հստակ մատնանշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։
«Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է Գալուզինը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի ավելացման և ներդրումների ավելացման տեսքով»։