top of page

Կանադայում տեղի ունեցածը շատ նուրբ հարց է, չեմ ուզում արծարծել․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի թեմի հետ կապված լուրերի մասին

Ես Կանադայի թեմի առաջնորդ եղել եմ 10 տարի, այնտեղ եկեղեցու նյութի, դրամի ու ծախսումների հետ կապված ցանկացած հարց անցնում է հետևյալ խողովակներով՝ թեմական խորհուրդ, պատգամավորական ժողով, անդամական ժողով  կալվածոց տեսչություն։

Այս մասին լրագորողների հետ զրույցում, անդրադառնալով Կանադայի թեմում գումար վերցնելու և եկեղեցի չկառուցելու հետ կապված ասեկոսեներին, ասաց Բագրատ Սրբազանը։

«Միակ ճանապարհը այն կարող է լինել, որ մարդը գնա ինչ-որ գործարքներ անի, ձեր ասած սև փող վերցնի  ու ոչնչացնի։ Եթե այդպիսի բան է եղել, ուրեմն այս 4 կառույցն էլ ավազակներ են, հնարավո՞ր է այսպիսի բան, հնարավոր չէ։

Այն, ինչ տեղի է ունեցել Կանադայում, շատ նուրբ հարց է ու եթե ես սկսեմ ինչ-որ հարցեր արծարծել, ավելորդ տեղը պետք է համայնքում գրգիռ առաջանա։ Կանադայի թեմի առաջնորդ սրբազանը ինձ նամակ է գրել, ասել է՝ լրագրողները, եթե  հարցնում են, ասեք թող կապվեն, բացատրեմ իրենց։

Ընդամենը 1 տարի առաջ էի ես Կանադայում՝  ՀԲԸՄ-ի դահլիճում, 500 և ավելի մարդ կար այդ դահլիճում, ինձ համայնքի շատ անդամներ կանչում են իրենց պսակադրություններին, մկրտության առիթներին, եթե այդպիսին լինեին, կկանչեի՞ն իրենց առիթներին։

Ես Կանադայում հայ տարեցների համար 13 մլն դոլարանոց 78 բնակարանով  շենք եմ կառուցել, գնացեք ստուգեք։  Ես ամեն մի պատից ընկածի ասածները չեմ ուզում մեկնաբանել, բացի այդ ես չեմ կարող այդպիսի մեծ բաներ անելուց հետո հանգիստ ման գալ»,- ասաց Սրբազանը։

Comentarios


1/1765
bottom of page