top of page

2023թ․ ՔԿ-ն քննել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 363 քրեական վարույթ․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է անչափահասների կողմից կատարված հանցավորության ընդհանուր դինամիկան՝  ըստ 2023-ի ընթացքում ՔԿ վարույթում քննված քրեական վարույթների։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, նախորդ տարի անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 363 քրեական  վարույթ՝ 2022-ին քննված 244 վարույթի դիմաց։ Հետևաբար, ըստ ամփոփված վիճակագրության, նախորդ մեկ տարվա ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կամ դրան ուղղված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների աճ՝  119-ով կամ շուրջ 48 տոկոսով։

Նախաձեռնված 363 վարույթից 50-ի նախաքննությունն ավարտվել է և 63 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։  2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 59-ը՝ 59 անչափահասի վերաբերյալ մեղադրանքով։

2023թ․ դատարան ուղարկված վարույթների գերակշռող մասը վերաբերել են գողության և թմրամիջոցների հետ կապված դեպքերին։

Մասնավորապես՝ 50 վարույթներից

  • 14-ը քննվել է գողության (28 %)

  • 10-ը՝ թմրամիջոցներների ապօրինի շրջանառության հետ կապված (20 %)

  • 9-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

  • 3-ը՝ խուլիգանության,

  • 2-ը՝ սպանության,

  • 2-ը՝ ավազակության,

  • 1-ը՝ զենքի ապօրինի շրջանառության,

  • 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

  • 8-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

133 քրեական վարույթ կարճվել է, որից 69-ը` ռեաբիլիտացնող, իսկ 63-ը՝ ոչ ռեաբիլիտացնող, 1-ը՝ այլ հիմքով։

48-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 2-ը ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել։

118 վարույթ փոխանցվել է 2024թ.:

70 անչափահասի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին։ 2022-ին նույն հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է 43 անչափահասի նկատմամբ։

1/1871
bottom of page