top of page

Ֆրանսիան կաշխատի Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի նոր բանաձեւի նախագծի վրա. Մակրոն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 22, 2024
  • 1 min read
ree

Փարիզը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աշխատել Մերձավոր Արևելքի բանաձևի նոր տեքստի վրա՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից ԱՄՆ-ի նախագծի վերաբերյալ վետո կիրառելուց հետո։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքն ամփոփելով հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք կաշխատենք ֆրանսիական բանաձևի նախագծի վրա մեր ամերիկացի, եվրոպացի և արաբ գործընկերների հետ միասին»,- ասել է Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրապարակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանն ու Չինաստանն օգտագործել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց վետոյի իրավունքը և արգելափակել ԱՄՆ-ի ներկայացրած Մերձավոր Արևելքի բանաձևի նախագիծը։ Բացի Ռուսաստանից ու Չինաստանից, փաստաթղթին դեմ է արտահայտվել նաեւ Ալժիրը։

1/2557
bottom of page