Տավուշում ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ սահմանազավթում. Վարուժան Գեղամյան
«Տավուշի գործընթացը մենք կոչում են սահմանազատում կամ սահմանագծում, մինչդեռ իրականության մեջ այն, ինչ տեղի է ունենում, ոչ սահմանազատում է, ոչ սահմանագծում, այլ գուցե ավելի համար է կիրառել սահմանազավթում եզրույթը»,- «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ ասաց պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա նշեց, որ փաստացի տեղի է ունենում ՀՀ ռազմաճակատի գիծ հանդիսացող սահմանի տարբեր հատվածների զավթում։
«Ճիշտ բնորոշում տալը նաև ախտորոշում է տալիս նրան, ինչ ունենք։ Մեր հանրությանը մոլորեցնում են՝ ասելով, որ սա փոքր պրոցես է, հիմա 4 հատված, հուլիսին կլինի 4 հատված, արդյունքը կլինի այն, որ կունենանք իրական Հայաստան, իրական սահմաններով։
Բայց Ադրբեջանը սկզբնապես պայմանավորվել էր առաջին փուլում լինելու է 8 բնակավայր, հետո նոր բնակավայրեր։ Տեսնելով հանրային բավական մեծ դիմադրության Հայաստանում, համաձայվել են բաժանվի մասերին։
Ապրիլ-մայիսին տեղի ունեցավ առաջին 4 բնակավայրերի հանձնումը։ Ըստ այն տրամաբանության, որը ներկայացվում է Ադրբեջանի հետ ձեռք բերված փաստաթղթերում, լինելու է հուլիսի կեսերին, ևս 4 բնակավայրի հանձնում է, որի մեջ մտելու է նաև այսպես կոչված անկլավների հարցը»,- ասաց Վ.Գեղամյանը։
Նա նշեց, որ հուլիսյան փաթեթի առաջնային թիրախը Տիգրանաշեն կոչված հատվածն է. «Այսպես կոչված անկլավի հանձնումը նշանակում է, ինչպես Տավուշում, այնպես այստեղ ունենալու ենք Հայաստանին արտաքին աշխարհի հետ կապող երկրորդ հիմնական մայրուղու՝ Հայաստան-Իրան, Երևան-Սյունքի մայրուղու լիրաժեք փաստացի վերահսկողություն»։
«Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ունենում ենք ինտեգրացիոն խնդիր, այսինքն Հայաստանի տարբեր շրջաններ իրար հետ կապվելու խնդիր ենք ունենում, ինչը կբերի այդ շրջանների հայաթափման։
Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հայտնում են թշնամու շրջափակման մեջ։Իրականության մեջ ունենում ենք ոչ թե Հայաստանի ապաշրջափակում, այլ Հայաստանի տոտալ շրջափակում։
Հայաստանի ներսում ունենում ենք ադրբեջանական ռազմական հենակետեր, այսինքն փոքրիկ ռումբեր, միջանցքներ, որոնցով կապելու է Ադրբեջանն, օրինակ, Տիգրանաշենի հատվածի հետ։ Այս շրջափակումներն ավելի են արագացնելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը»,- ասաց Վարուժան Գեղամյանը։
Comments