Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան շրջանում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Nov 20, 2022
1 min read

Անհայտ անձը կրակ է բացել Մոսկվայի հարավարևելյան հատվածում գտնվող «Ռյազանսկի» բազմաֆունկցիոնալ կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նախնական տվյալներով՝ մեկ մարդ է մահացել, կան վիրավորներ: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները: Մանրամասները պարզվում են:




















