Չարիքը պետք է վերացնենք, և այո, ես դա հանձն եմ առել ձեր հետ միասին. Բագրատ Սրբազան
«Այս շարժումը, ինչքան էլ մարդիկ ասեն մարել է, մարում է, իրենք գիտեն, որ ուրիշ բանի մասն է այս շարժումը. սա չարի դեմ պայքարի մասին է»,-Սյունյաց դարպասների մոտ հավաքված քաղաքացիներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը նշեց. «Քանի դեռ բարին կա, որին մարմնավորում եք դուք, միշտ այս շարժումը, պայքարը լինելու է, իսկ չարն անարմատ է։ Մեր կյանքում էլ պետք է այդպես լինի։ Այդ չարիքը եկել, նստել է մեր մաքուր աղբյուրին, և մենք պետք է այդ չարիքը վերացնենք, չարիքին ճանապարհենք, չարիքի ձեռքը բռնենք։ Եվ այո, ես հանձն եմ առել դա ձեր հետ միասին։
Ուզում եմ, որ այս շարժումը լինի յուրանքչայուրի անձնական շարժումը, բարիքի կնիքն ամեն մարդ իր սրտում կրի, ասի՝ սա իմ թեման է, սա իմն է»։
Commentaires