top of page

ՈւԵՖԱ-ն տուգանել է Բարսելոնային ՉԼ-ում ՊՍԺ-ի հետ արտագնա խաղում երկրպագուների պահվածքի համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 18, 2024
  • 1 min read

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կարգապահական կոմիտեն տուգանել է «Բարսելոնային» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Պարի Սեն Ժերմենի» հետ առաջին հանդիպման ժամանակ երկրպագուների պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ապրիլի 10-ին։ «Բարսելոնան» հաղթել է 3։2 հաշվով։

Նշվում է, որ տուգանքը կազմել է 32 հազար եվրո, բացի այդ, «Բարսելոնան» պատժվել է մեկ արտագնա խաղի տոմսերի վաճառքի պայմանական արգելքով։ Փորձաշրջանը մեկ տարի է։

bottom of page