Search
Բայրամովը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
- 24timeam
- Jul 9, 2024
- 1 min read

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Երկրի ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ։Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։