top of page

Հայաստանը հասկանում է, որ ուրիշ ոչ մի տեղ չի ստանա այն առավելությունները, որ տալիս է իրեն անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ ՌԴ փոխվարչապետ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 3, 2024
  • 1 min read
ree

Երևանն ակտիվորեն մասնակցում է ԵԱՏՄ աշխատանքներին և մեծ օգուտներ է ստանում անդամակցությունից։ 

Այս մասին Известия-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ փոխվարչապետը կառուցողական է որակել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հետ աշխատանքը՝ հիշատակելով, որ այս տարի կառույցում նախագահությունը Հայաստանինն է․

«Այն առավելությունները, որ Հայաստանի տնտեսությանը տալիս է անդամակցությունը ԵԱՏՄ-ին, նա ոչ մի այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է։ Այնտեղ խելացի մարդիկ են»,- ասել է Օվերչուկը։

1/2557
bottom of page