top of page

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց- թանգարանի տնօրենը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 9, 2024
  • 1 min read
ree

Միքայել Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Վերջինս նշել է, որ լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:

bottom of page