top of page

Պուտինը և Փաշինյանը համաձայնեցրել են ռուս զինվորականների դուրսբերումը․ թելեգրամյան ալիք

  • May 9, 2024
  • 1 min read

«Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցրել են ռուս զինվորականների դուրսբերումը Հայաստանից։ Մասնավորապես, ինչպես նշում է ալիքը, ռուս սահմանապահներն այլևս ծառայություն չեն իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում։ Բացի այդ, նրանք կլքեն Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Արարատը, Տավուշը, որտեղ գտնվում էին 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

bottom of page