top of page

ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել

  • 1 hour ago
  • 1 min read

Արագ արձագանքում և աջակցություն քովիդի դեմ պայքարին։ Հայաստանում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ տրամադրեցին։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

«Նախ 100 մլն դրամ, որի կեսն ուղղվել էր Նորք ինֆեկցիոն հիվանդանոցին՝ բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար, իսկ մյուս կեսը՝ հատուկ հաշվեհամարին՝ համաճարակի հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումներն իրականացնելու համար։

Եվս 300,000 դոլար Սամվել Կարապետյանը տրամադրեց Շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, 100․000 դոլար էլ ուղղվեց քովիդի դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ քաղաքացիների տարհանման համար։

Բացի այս խոշորածավալ դրամական օգնությունը, երկրի համար այդ ծանր օրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ, Հայաստանում գործող տարեցների խնամքի կենտրոններին, Էջմիածնի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել են համապատասխան ախտահանիչ միջոցներ և խնամքի պարագաներ: Աջակցություն է տրամադրվել նաև գյուղական համայքներին՝ սերմացուի, պարարտանյութի ու անհրաժեշտ տեխնիկական միջոցների տեսքով»։

 
 
1/2728
bottom of page