Ո՞ր հոգևորականը Փաշինյանի համար պատարագ կմատուցի
- Elen Hovsepyan

- 6 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատրաստվում է մասնակցել պատարագի։
Mediahub-ը տեղեկացավ, որ վաղը պատարագը կմատուցի Երևանի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ Օրդոյանը՝ նույն հոգեւորականը, ով Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցեց նաև Երևանի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։
Մեր տեղեկություններով, Տեր Արարատը Նավասարդ Կճոյանի ազգականն է, ով համաձայնել է Վեհափառի անունը զեղչելով Գյումրիում պատարագ մատուցել։
Նշենք, որ Շիրակի թեմը վաղ առավոտյան հայտարարություն էր տարածել, ըստ որի հոգևորականներից որևէ մեկը պատարագին չի մատնակցի և Նիկոլ Փաշինյանի պահանջով չի զեղչի Ամենայն Հայոց Վեհափառի անունը։
Էմմա Մարտիրոսյան




















