top of page

«Փաշինյանն ԱԺ է եկել լուսաբացին». Գառնիկ Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 12, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, իր տեղեկություններով, Փաշինյանն ԱԺ է եկելլուսաբացին և ամբողջ օրը պետք է անցկացնի խորհրդարանում: Ուժեղացված ծառայություն է իրականացվում շենքում: «Էս մարդը վախերի մեջ է ապրում, որովհետև էն, ինչ կատարվում է ՀՀ-ի հետ ու էն, ինչ պլանավորում են անել, երկրի համար ճակատագրական է: Հասկանում է, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է. մեծաթիվ հայրենակիցները, որոնք մասնակցում են բողոքի ակցիաներին, ցույց են տալիս, որ հաշտ չեն հրամցվողի հետ: Մենք պատրաստ չենք մեր հայրենիքը հանձնել, ուստի պայքարելու ենք ու հասնենք մեր նպատակներին»,- ասաց Դանիելյանը:

bottom of page