ՀՀ-ն շահում է ԵՏՄ անդամակցությունից, հուսով ենք, որ դա հաշվի կառնվի. Պեսկով
Mar 6, 2024
1 min read

«Հայաստանը շահում է ԵՏՄ անդամակցությունից։ Հուսով ենք, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս»։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև հավելել է․ «ՌԴ-ն քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար, դժվարությունները կանցնեն»։




















