ՍԴ որոշմամբ Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի. պաշտպան
Nov 20, 2022
1 min read

Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի։Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապահ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»։




















