top of page

«Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ»․ Արտակ Զաքարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 30
  • 2 min read
ree

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ աշխարհին ներկայացվեց խաղաղության ևս մեկ հավակնոտ ծրագիր: Հարյուրամյակներ տևող Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Գազայի մասով հայտարավում է ուծված՝ ըստ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի համապարփակ ծրագրի։


Ըստ պլանի՝ Գազան կդառնա ապառադիկալացված գոտի, ահաբեկչությունից զերծ և որևէ սպառնալիք չի ներկայացնի իր հարևանների համար։


Գազան կվերականգնվի և կապահովվի բնակիչների բարեկեցությունը:


Եթե ​​կողմերը համաձայնվեն այս առաջարկին, պատերազմը կավարտվի։ Իսրայելական ուժերը, գերիների ազատ արձակմանը զուգահեռ կհեռանան համաձայնեցված գծից։ Այդ ընթացքում կդադարեցվեն բոլոր տիպի ռազմական գործողություններն ու ռմբակոծությունները:


Այս համաձայնագրի հրապարակային ընդունումից հետո, 72 ժամվա ընթացքում բոլոր գերիները կվերադարձվեն։


Նրանց ազատ արձակումից հետո Իսրայելը կազատի 250 ցմահ բանտարկյալների, ինչպես նաև 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալված 1700 Գազայի բնակիչների։


Բոլոր գերիների վերադարձից հետո՝ Համասի այն ներկայացուցիչները, որոնք կհամաձայնվեն խաղաղ համակեցությանը և զինաթափմանը, կստանան համաներում: Նրանք, ովքեր ցանկանում են լքել Գազան, կստանան անվտանգ անցում դեպի ընդունող երկրներ:


Համաձայնությունը կյանքի կոչելուց հետո Գազայում կգործեն ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունները:


Գազան կկառավարվի անցումային իշխանության՝ տեխնոկրատական, ապաքաղաքական պաղեստինյան կոմիտեի կողմից, որը պատասխանատու կլինի հանրային ծառայությունների մատուցման և Գազայի համայնքապետարանների գործունեության համար։


Կոմիտեն կազմված կլինի համապատասխան որակավորում ունեցող պաղեստինցիներից և միջազգային փորձագետներից, նոր միջազգային անցումային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» վերահսկողության և հսկողության ներքո, որը կղեկավարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, և այլ երկրների ղեկավարներ նույնպես կներգրավվեն այդ խորհրդում։ Այն կապահովի Գազայի վերակառուցման նախագիծը և ֆինանսավորումը՝ մինչև Պաղեստինյան ինքնավարության կողմից համապատասխան բարեփոխումների ավարտը։ Գազայում խրախուսվելու և արտոնյալ պայմաններ են ստեղծվելու միջազգային ներդրումային ծրագրերի համար՝ կյանքի պայմանները բարելավվելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:


Ոչ ոք ստիպողաբար չի լքելու Գազան և հարգվելու են բոլորի իրավունքները:


Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի և այլ արաբական երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուղղված Գազայում պատերազմը դադարեցնելուն։


Պաղեստինի և Գազային աջակցող արաբական և իսլամական երկրներն ըստ էության ողջունում են Թրամփի ծրագիրը: Այն ողջունում է նաև Իսրայելը, որի հինգ գլխավոր պայմանները բավարավում են: Դրանք են


- Բոլոր պատանդների վերադարձը՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած։


- ՀԱՄԱՍ-ի զինաթափում։


- Գազայի հատվածի ապառազմականացում։


- Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգության վերահսկողություն։


- Այլընտրանքային քաղաքացիական կառավարություն, որտեղ չեն լինի ՀԱՄԱՍ-ը և ՊԻ-ը:


Իսրայելի այս օրինակը ցույց է տալիս, որ պետության իրական ղեկավարի համար, սեփական երկրի ազգային շահերին միշտ էլ հնարավոր է հասնել:


Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրները հատուցում են տարածքով, կյանքերով, արժանապատվությամբ, ինքնիշխանությամբ ու կախյալ ապագայով: Տես Հայաստանի վերջին տարիները, տես Ուկրաինան, շուտով՝ նաև Մոլդովան:


Իսկ ազգային շահերով և օրակարգով շարժվող կայուն ղեկավարներին ոչ միայն օգնում ու տեր են կանգնում բարեկամները, այլ նաև հարգում ու հետը հաշվի են նստում հակառակորդները»:

 
 
1/2542
bottom of page