top of page

Աշխատանքից ազատված քպականները նորից պաշտոն կստանան. «Oragir.news»

Nov 20, 2022
1 min read

Oragir.news-ի տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատված Տիգրան Ուլիխանյանը, որը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը, կնշանակվի Լոռու մարզպետ, իսկ մարզպետ Արամ Խաչատրյանը կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Կարեն Սարուխանյանը, որը վերջերս հեռացավ այս պաշտոնից։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Վանաձորի ՏԻմ ընտրություններում գլխավորում էր ՔՊ ցուցակը, նա պարտություն կրեց այդ ընտրություններում։

1/3083
bottom of page