top of page

Առաջիկայում բուհեր ու գիտական կենտրոններ կփակվեն. Ցանկը հայտնի է (Armlur.am)

Armlur.am-ին հայտնի է դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման եւ կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ՝ հետևյալ բաշխումով:

«Արվեստների» ուղղության մեջ են մտնում

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը

Հայաստանն ունենալու է մեկ «Կրթական» բուհ, որի մեջ կմտնեն

1 Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը2 Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը3 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանԲժշկական ուղղությունը կմիավորի 3 կառույցների1 ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը2 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը3 ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը

«Դասական» ուղղության մեջ կմիավորվեն

1 Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը2 Երևանի պետական համալսարանը3 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը4 ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը5 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը6 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը7 ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը8 ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը9 ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը10 ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը11 ՀՀ պետական կառավարման ակադեմիան

Ամենաներառականը թերևս «Տեխնոլոգիական» ուղղությունն է: Այստեղ կմիավորվեն.

1 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը2 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը3 ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտը4 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը5 ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ը6 ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվ.ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը7 ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը8 ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը9 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը10 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը11 ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը12 ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը13 ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը14 ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը15 ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն16 ՀՀ ԷՆ Երկրագործության գիտական կենտրոնը17 ՀՀ ԷՆ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը18 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանը19 Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը20 «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը21 Գիտուժ նախաձեռնությունը (հավանաբար)22 Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) (հավանաբար)

Իսկ երկու կառույցի հարցում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կողմնորոշվել: Դեռ հայտնի չէ, թե «Տեխնոլոգիական» կամ  «Դասական» ուղղության մեջ կմտնե՞ն ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան եւ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը:

bottom of page