top of page

Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Շարմազանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 3
  • 1 min read
ree

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Առավոտը ԵՄ  են գնում, կեսօրին՝ Շանհայի կազմակերպությանն են ուզում անդամակցել, երեկոյան՝ ԵԱՏՄ-ին, իսկ գիշերն էլ «խաղեր են տալիս» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Նիկոլական ռեժիմը հերթական «աննախադեպ» լուրն է հայտնել. Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել:

Այս որոշումը տրամաբանական կլիներ, եթե ՔՊ-ն Աժ-ում չքվեարկեր ԵՄ մտնելու ցանկություն կոչվող օրինագծի օգտին։

Մի ձեռքով ԵՄ-ից են ուզում կառչել, իսկ մյուսով՝ ձգվում են դեպի Շանհայի կազմակերպություն։

Կողմնորոշվեք, վերջապես, որ վեկտորն եք ընտրում, այ տնաշեններ։

Քիչ է մնում Թուրքական պետություների վեհաժողովին էլ անդամակցելու ցանկություն հայտնեք ու ամեն ինչ տեղը կընկնի»։

 
 
1/2548
bottom of page