top of page

Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 hours ago
  • 1 min read

Ամիսներ առաջ ինֆլյուենսեր-բլոգեր «222 lava»-ն տիկտոկյան իր ալիքում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:

Oragir.News-ը պարզեց, որ բլոգեր Էրիկ Շահբազյանի 109 մլն դրամի չափով վարչական տուգանքը կասեցվել է։

Oragir.News-ը տուգանքի կասեցման պատճառները ճշտելու նպատակով կապ հաստատեց ՊԵԿ և Քննչական կոմկիտե, սակայն գերատեսչություններից յուրաքանչյուրն ասաց, որ մեկնաբանություն տալ չեն կարող, քանզի հարցն իրենց տիրույթում չէ։

Նկատենք, որ բլոգերը պարբերաբար մտերմորեն առնչվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Օրինակ՝ Էրիկ Շահբազյանի հրապարակած լուսանկարներից մեկում նա երևում է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի, ծննդյան տոնակատարությանը։ Նաև Փաշինյանի հեծանվավազքերից մեկի ժամանակ հանդիպել է նրան ու խոստացել միանալ հեծանվավազքին։

Հիշեցնենց, որ Oragir.News-ը անդրադարձել էր այն հանգամանքին, որ ամիսներ անց բլոգերն այլևս չի շահարկում թեման, սակայն հայ բլոգերների, ինչպես նաև այլոց շրջանում խոսակցություններ են տարածվել, որ «222 lava»-ի տուգանքն ամենևին էլ իրական չէր։

bottom of page