top of page

Բեռնատարներից արձակված ԱԹՍ-ներով Ուկրաինան հարձակում է սկսել ռուսական ռազմական օդանավակայանների վրա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

Կիրակի օրը ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Նրա խոսքով՝ ռուսական ներխուժումից ի վեր ամենամեծ նմանատիպ հարձակման արդյունքում վնասվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու շրջաններում, որտեղ գտնվում են ռազմական օդանավակայաններ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօդաչու սարքերը արձակվել են Ռուսաստանի տարածքից՝ դրանք թռիչք են կատարել բեռնատարներից։ SBU-ի աղբյուրը գրում է, որ հարձակման ենթարկված ավիաբազաներն են եղել «Օլենյա»-ն (Մուրմանսկի մարզ), «Բելայա»-ն (Իրկուտսկի մարզ), «Իվանովո»-ն (Իվանովոյի մարզ) և «Դյագիլեվո»-ն (Ռյազանի մարզ)։

«Այն աղբյուրը, որտեղից արձակվել են անօդաչու սարքերը, արդեն չեզոքացված է։ Այն բեռնատար էր»,-սոցիալական ցանցերում գրել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը՝ հավելելով, որ անօդաչու սարքերի հարձակումը առաջինն էր Սիբիրում։

1/2144
bottom of page