top of page

Լապորտան Բարսելոնայի պատմության լավագույն նախագահն է․ Չավի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 7, 2024
  • 1 min read
ree

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, թե ինչ է մտածում կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի աշխատանքի մասին։

«Լապորտան «Բարսելոնայի» պատմության լավագույն նախագահն է։ Նա պետք է դա նորից ապացուցի։ Նա փորձառու է, դրական և ունի առաջնորդի որակներ։ Եթե կա մեկը, ով կարող է «Բարսային» դուրս բերել ստեղծված իրավիճակից, դա Լապորտան է»,- Չավիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» 27 տուրից 58 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Չավիի գլխավորած թիմը երկրորդ տեղում ընթացող «Ժիրոնային» զիջում է 1, իսկ առաջատար «Ռեալին»՝ 8 միավորով։

ԱղբյուրArmSport.am

1/2558
bottom of page