«Մարիաննայի հետ երգ ենք ձայնագրել, շատ եմ ուզում, որ իր մեջ չմարի երգելու ոգևորությունը». Գարիկ Պապոյանը՝ կնոջ մասին

«Մարիաննան շատ տաղանդավոր երգչուհի է, նա ունի այդ շնորհը, բայց երբեք այդ ուղղությամբ չի գնացել: X Factor-ն էլ իր համար եղել է զուտ փորձելու համար: Ինքը զուգահեռ Համալսարանում մասնագիտություն է ստացել, ինչին շատ ավելի նվիրված է եղել: Մասնագիտությամբ սոցիոլոգ է՝ գերազանց ավարտած ու ժամանակի մեծ մասն այդ ուղղությամբ է գնացել: Երիտասարդ տարիքում մեծ հոթելի մարքեթինգային թիմի ղեկավար էր ու այդ ուղղությամբ էր գնում: Իսկ մնացածը հոբբիի մակարդակի էր:
Մարիաննայի հետ մի քանի երգ ուզում ենք ձայնագրել, մեկը ձայնագրել ենք 1 ու կես տարի առաջ, կարծում եմ նաև լույս կտեսնի: Շատ եմ ուզում, որ իր մեջ չմարի այդ ոգևորությունը, որն ինքը ունի երգելու նկատմամբ ու նաև շատ ուրախ եմ, որ նման հաճելի ձայնով, սիրուն երգող մարդ կա, որը դա ծառայեցնում է երեխաներին քնացնելուն»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով կնոջ` Մարիաննա Վարդանյանի մասին, անկեղծացել է երաժիշտ, հումորիստ Գարիկ Պապոյանը:




















