top of page

«Հայտնի է՝ ով է քաղաքացու բերանը փակած ՊՊԾ-ականը»․ Լիա Սարգսյան

Oct 26, 2025
1 min read

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ով է քաղաքացու բերանը փակածՊՊԾ-ականը


Պատարագի ժամանակ «Տեր Արամը կարգալույծ արված է» արտահայտությունն անող քաղաքացու բերանը փակելով՝ դուրս է տանում Պետական պահպանության ծառայության աշխատակից Աշոտ Մկրտումյանը:


Քաղաքացուն հալածելով տանում են եկեղեցու տարածքից դուրս, ապա հանձնում ոստիկանությանը: «Ժողովրդավարության բաստիոնի» ոստիկանապետ Արամ Ղազարյանն անձամբ է «հոգ տանում», որ այդ քաղաքացին այլևս չվերադառնա եկեղեցու տարածք:


Նշենք նաև, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգալի մասը չէին կրում ծառայության տարբերանշանը: Փաստացի նրանք հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար էին: Նույն կարգավիճակում էին նաև քրեական ոստիկանության օպերները։


Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ գիշերը պետական համակարգի աշխատակիցներին հրահանգել են՝ մասնակցել Հովհաննավանքի պատարագին»:

 
 
1/3083
bottom of page