top of page

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին 9 օրով արձակուրդ է տրամադրել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 4, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնում է արձակուրդ:

Որոշման մեջ նշված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 7 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի հուլիսի 11-19-ը ներառյալ:

  2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը:

bottom of page