top of page

Կիրանց գյուղում ականի վրա տրակտոր է պայթել. վիրավորվել է վարորդը. բնակիչ

Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին՝ NEWS.am-ին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ վարորդը Կիրանցի բնակիչ է:

«Չգիտեմ՝ ինչ աշխատանքներ էր իրականացնում, երևի թե, սահմանապահների ուղեկցությամբ էր այնտեղ գնացել: Նրան Իջևանի բժշկական կենտրոն են տեղափոխել, սակայն առողջական վիճակի մասին ոչինչ չգիտենք»,-պատմեց գյուղի բնակիչը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք տեղի է ունեցել:

Գառնիկ Դանիելյանը նաև մեզ հետ զրույցում նշեց, որ Կիրանցի բնակիչներն իրեն հայտնել են՝ հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև օրեր առաջ վեճ էր բռնկվել՝ սահմանային հարցերի շուրջ:

bottom of page