top of page

Արցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան

  • 2 hours ago
  • 1 min read

Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը։

Երկրորդ՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

Արցախում ոչնչացվում է հայկականությունը՝ մեր հազարամյակների հետքն այս տարածաշրջանում, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում»,-գրել է  նա։

 
 
1/2818
bottom of page