top of page

Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին․ պաշտոնավարումը կասեցվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 29
  • 1 min read
ree

Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս)։

Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Նշենք, որ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այդ պաշտոնում է 2008թ-ից՝ արդեն 17 տարի։

 
 
bottom of page