top of page

«Ժողովուրդ». «Ես մանդատս չեմ դնի»․ որոշ ՔՊ-ականներ շարունակում են համոզել Հովիկ Աղազարյանին՝ վայր դնել մանդատը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 18, 2024
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները, ովքեր դեռ մարդկային «բարև»-ի մակարդակով շփում ունեն ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հետ, մինչ օրս շարունակում են ջանքեր գործադրել, նաև ստիպել, որոշներն էլ բարեկամաբար համոզել Աղազարյանին, որ վայր դնի մանդատը եւ հեռանա խորհրդարանից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի խումբ Հովիկ Աղազարյանին ամոթանք է տվել, պահանջել, որ վայր դնի մանդատը, ասել են, թե այդքան խայտառակ իրադարձություններից հետո, հատկապես նրանից հետո, ինչ տեսել են իր հեռախոսում, ինչպես է նստելու նույն դահլիճում ու իրենց հետ աշխատի, հարցեր քննարկի:

Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ տեղն է դրել իր երբեմնի թիմակիցներին, թե եթե չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից: «Ես մանդատս չեմ դնի», – ասել է Աղազարյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2123
bottom of page