top of page

Խոշոր ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. 6 քաղաքացի հոսպիտալացվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 14
  • 1 min read
ree

սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19։58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն-Դաշտադեմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։


ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 6 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

 
 
1/2481
bottom of page