top of page

Նեթանյահուն ճողվածքի հեռացման վիրահատություն կանցնի՝ ամբողջական անզգայացմամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 31, 2024
  • 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ճողվածքի բուժման վիրահատություն կտանի՝ ամբողջական անզգայացմամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակին։

Մարտի 30-ին պլանային ստուգման ժամանակ Նեթանյահուի մոտ ճողվածք է հայտնաբերվել։

«Բժիշկների խորհրդով որոշվել է, որ այսօր երեկոյան՝ մարտի 31-ին, աշխատանքային օրվա ավարտից հետո, Նեթանյահուն կժամանի հիվանդանոց՝ ճողվածքի հեռացման վիրահատության համար։

Վիրահատությունը կատարվելու է ամբողջական անզգայացմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս ընթացքում վարչապետի պաշտոնը կզբաղեցնի փոխվարչապետ և արդարադատության նախարար Յարիվ Լևինը:

bottom of page