Վստահ եմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ․ Իսրայելի նախագահ
- Elen Hovsepyan
- May 27, 2024
- 1 min read

Մեր երկկողմանի երկխոսությունը և համագործակցությունը տնտեսության, քաղաքականության և անվտանգության ոլորտներում հասել են նոր բարձունքների, և ես վստահ եմ, որ այդ հարաբերություններն ապագայում կզարգանան։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ Իլհամ Ալիեւին ուղարկված նամակում։
«Իսրայելում ապրում են բազմաթիվ հրեաներ Ադրբեջանից, և մեր հասարակության այս արժանավոր անդամները խաղում են մեր ժողովուրդներին միավորող կենդանի կամուրջի դերը»,- ընդգծվում է շնորհավորական նամակում։