top of page

Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն անդամակցության կասեցման պաշտոնական հայտարարություն Երևանից չի ստացվել. Թասմաղամբետով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 28, 2024
  • 1 min read

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն ասել է, որ Հայաստանը վերջերս չի մասնակցում քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:



«Երևանը վերջին շրջանում իսկապես չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին...Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ ես կասեմ, որ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն Երևանից չի ստացել»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը Национальная оборона ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ հարցազրույցում։



Նա հայտնել է նաև, որ քարտուղարությունը կանոնավոր տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվող որոշումների մասին։



Միաժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կազմակերպությանը կարող են միանալ նոր երկրներ։ Ըստ Թասմաղամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։



Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։



Փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։ Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը չեր բացառել Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, եթե Երևանին չբավարարի կազմակերպության գործընկերների տեսլականը այն հարցում, թե որտեղ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը և որտեղ է գտնվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ ՌԴ ԱԳՆ-ն նման հռետորաբանությունը «վիրավորական» էր որակել։

bottom of page