Ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան
Nov 20, 2022
1 min read

Այսօր, հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած, ԶՈւ գնդապետ Վահագն Աստարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 45 տարեկան։
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք են մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։




















