top of page

30-ամյա մոտոցիլկավարը Մյասնիկյան պողոտայում բախվել է եզրաքարերին ու կողաշրջված հայտնվել հանդիպակաց գոտում. բժիշկներն արձանագրել են նրա մահը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 12, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:  



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկնրերի հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը:



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:  



Տարածքը պարեկները սահմանազատել են:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

bottom of page