top of page

Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում․ ՏԱՍՍ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 9
  • 1 min read
ree

Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, ինչի համար կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու «կանաչ լույս»։ Այս մասին հայտնում ենՏԱՍՍ-ի աղբյուրները։

«Պակիստանն իսկապես պլանավորում է դա անել, և որպես փոխադարձ քայլ՝ համաձայնության հասնել ԵԱՏՄ-ին միանալու հարցի շուրջ»,-ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ դիվանագիտական ​​աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։

«Ամեն դեպքում, սա կանխատեսելի հեռանկար է»,-հավելել է աղբյուրը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը որևէ խոչընդոտ չի թողել այս հարցում։

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «քայլ առաջ»։

 
 
1/2545
bottom of page