ՌԵՈւ-ն հայտնել է, որ զինվորները զոհվում են պատերազմում, որովհետեւ հայհոյում են
- Elen Hovsepyan
- Feb 4
- 1 min read

Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցողռուսները, որոնք իրենց թույլ են տալիս անպարկեշտխոսքեր ասել, կարող են սպանվել, քանի որ դաբացասաբար է անդրադառնում նրանց ներքինհոգեւոր վիճակի վրա, ասել է Մոսկվա քաղաքի թեմիտեղեկատվական հանձնաժողովի ղեկավար, երեց քահանա Ալեքսանդր Վոլկովը։ «Տղաներըվերադառնում են եւ ասում՝ հայհոյողները առաջիննեն մահանում կամ վիրավորվում։ Սա օրենք է, ես չեմհորինել, բայց այն գործում է»,- վստահեցրել էքահանան։ Նրա ելույթին ուշադրություն է դարձրել Daily Storm-ը։
Վոլկովը նշել է, որ հայհոյանքը «հոգեւոր աստառ» ունի, եւ դա «ոչ միայն հինգ բառի հավաքածու է, այլխորքային սատանայական բաղադրիչ»: «Քահանանմիշտ նույն ողջերթի խոսքերն է տալիս թե՛երիտասարդ, թե՛ փորձառու մարտիկներին. հիշե՛ք, առաջնագծում չի կարելի հայհոյել։ Աշխարհիկմարդու համար սա շատ տարօրինակ է թվում՝այնտեղ կրակում են, սարսափելի է, էմոցիաներնազատվում են... միայն հայհոյանքով կարելի է արագհրաման տալ։ Բայց հենց որ զենք վերցնես, մոռացիրհայհոյանքների մասին։ Եթե թաքստոցում նստած եսմարտական ընկերներիդ հետ, մի հայհոյիր»,- նշել է քահանան։
Ավելի վաղ Ռուս Ուղղափառ եկեղեցին կոչ էր արելռազմաճակատում «մարտական քահանաների» թիվը300-ից հասցնել 1 500-ի, որպեսզի նրանքկարողանան հակազդել ռուս զինվորականների«դաժանությանը» եւ կանխել «վրեժխնդրությանմեղավոր ոգին»։ Նրանք հայտնել են, որ Ուկրաինայիզինված ուժերն անում են ամեն ինչ իրենց դեմ կռվողզինվորներին «մեղքի մեջ ներքաշելու» եւ Աստծոօգնությունից զրկելու համար։
Ռուս Ուղղափառ եկեղեցու մտահղացմամբ՝քահանաները պետք է անցկացնեն նաեւանձնակազմի գաղափարական վերապատրաստում, քանի որ կան զինվորականներ, որոնք «զգացել ենԱստծուն, հավատ են զգացել, բայց դեռ չեն եկելուղղափառության»: «Մեր բանակն անհոգի է, պետք էշատ աշխատել այս ուղղությամբ»,- ընդգծել էԿենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարիօգնական, վարդապետ Անդրեյ Կանեւը։
Մինչ այդ ՌԵՈւ-ն Ռուսաստանին արեւմտյան հեռահար հրթիռներով հարվածներն անվանել էր Աստծո պատիժ աբորտների համար։