Լրագրողը պատահմամբ հայտնվել ա քպ-ի ֆեյսբուքյան փակ խմբում ու գտել փաշինյանի գրառում-կոչը
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read

Հետքը պատահմամբ հայտնվել ա քպ-ի ֆեյսբուքյան փակ խմբում ու գտել փաշինյանի գրառում-կոչը, որով Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ դիմում է խմբի անդամներին՝ կոչ անելով եզրափակիչ հավաքին ներգրավել ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։
Օրեր առաջ նմանատիպ մի դեպքով 2 ամսով կալանքի տարան Արագածոտնի թեմի առաջնորդին։
Հիմա հարց ՀՀ քննչական կոմիտեին ու ՀՀ գլխավորդատախազությանը. Արագածոտնի թեմի առաջնորդին 2 ամսով կալանավորեցիք՝ ինչ որ մեկի բանավոր հաղորդման հիման վրա։ Այս ակնհայտ հանցագործության առթիվ հանրային քրեական հետապնդում պատրաստվո՞ւմ եք հարուցել քաղաքացի նիկոլ վովայի փաշինյանի նկատմամբ՝ ՔՕ 210- ի 5-րդ մասով նախատեսված արարքով՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: