top of page

«Կախարդները վերադարձել են». Նիկոլ Քիդմանը եւ Սանդրա Բուլոքը կրկին միասին են՝ «Գործնական մոգություն 2» ֆիլմի նկարահանման հրապարակում

  • Jul 19, 2025
  • 1 min read

Գրեթե երեք տասնամյակ անց Նիկոլ Քիդմանը և Սանդրա Բուլոքը կրկին միավորվել են նկարահանման հրապարակում, այս անգամ՝ «Գործնական մոգություն» կուլտային ֆիլմի շարունակության համար։

Իր ինստագրամյան էջում 58-ամյա Քիդմանը կիսվել է նկարահանումներից առաջին տեսանյութով, որտեղ նա գրկում է Բուլոքին՝ ժամանակավոր գերեզմանատան ֆոնին։

«Կախարդները վերադարձել են։ Օուենս քույրերի առաջին օրը «Գործնական մոգություն» ֆիլմի նկարահանման հրապարակում»,-տեսանյութի մակագրության մեջ գրել է դերասանուհին։

Ալիս Հոֆմանի վեպի հիման վրա նկարահանված 1998 թվականի բնօրինակ ֆիլմը պատմում էր երկու կախարդ քույրերի՝ Ջիլիան և Սալի Օուենսների մասին, և նրանց պայքարի մասին՝ հաղթահարելու ընտանեկան անեծքը, որը սպանում է յուրաքանչյուր տղամարդու, որին նրանք սիրահարվում են։ Ֆիլմը դարձավ պաշտամունքային և ձեռք բերեց երկրպագուների բանակ ամբողջ աշխարհում։

Սիքվելում Քիդմանը և Բուլոքը կվերադառնան իրենց դերերին՝ որպես քույրեր, որոնք սերում են կախարդների հին տոհմից։ Սյուժեի մանրամասները դեռևս գաղտնի են պահվում, բայց հայտնի է, որ հիմքը կլինի Հոֆմանի գրած «Գործնական մոգություն» շարքի հետագա գրքերից մեկը։

Սիքվելում նաև ներկայացված է բնօրինակ դերասանական կազմը՝ Օսկարի դափնեկիր Դիան Ուիստը վերադառնում է որպես Ջեթ մորաքույր, իսկ Սթոքարդ Չենինգը՝ որպես Ֆրեն մորաքույր։

Նոր ֆիլմում կներկայացվի նաև աստղերի նոր սերունդ՝ Լի Փեյս («Bodies Bodies»), Ջոի Քինգ (Արքայադուստր), Մեյսի Ուիլյամս («Գահերի խաղը»), Շոլո Մարիդուենա («Կոբրա Կայ») և Սոլի ՄաքԼեոդ (Երիտասարդ Արթուր):

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում է 2026 թվականին։

 
 
1/2856
bottom of page