top of page

«Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում»․ Կարեն Հեքիմյան

Sep 26, 2025
1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ` սեպտեմբերի 25-ին, երկու միջոցառում կայացավ: Վաշինգթոնում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանն էր, իսկ Մոսկվայում` Գլոբալ ատոմային ֆորումը:


Վաշինգթոնում էին աշխարհի գրեթե բոլոր պետությունների առաջնորդները: Մոսկվա էին մեկնել Բելառուսի, Մյանմայի, Եթովպիայի ի պաշտոնե առաջին դեմքերը և Իրանը, Ուզբեկստանը, Եգիպտոսն ու Նիգերը ներկայացնող մասնագիտացված կազմակերպությունների պաշտոնատար անձինք:


Հարկ է նշել, որ Հայաստանի «գերարևմտամետ», «հզոր հակառուս», «սորոսական» և նմանօրինակ բնորոշումներով հայտնի ղեկավար Փաշինյան Նիկոլը նախընտրեց Մոսկվան` Պուտինին, Լուկաշենկոյին և Մյանմայի ու Եթովպիայի առաջնորդներին:


Եվ, այն ժամանակ, երբ Վաշինգթոնում լուծվում էր Մեծ քաղաքականությունը, Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում: Իսկ ինչո՞ւ է «օգնություն» բառը չակերտների մեջ: Որովհետև, ըստ Լուկաշենկոյի, «օգնությունը» կտրամադրվի, «եթե Ռուսաստանի նախագահը հաստատի»:


Այնուամենայնիվ, մենք բոլորս սիրում ենք Հայաստանը` ամենաարևմտամետ պետությունն աշխարհում»:

 
 
1/3083
bottom of page