top of page

Իսրայելցի ֆուտբոլիստը ձերբակալվել է Թուրքիայում՝ Գազայում ռազմական գործողություններին աջակցելու համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15, 2024
  • 1 min read
ree

Թուրքական «Անթալիասփոր» ֆուտբոլային ակումբի իսրայելցի կիսապաշտպան Սագիվ Յեհեզկելը Թուրքիայում կալանավորվել է «հանրային թշնամանք և ատելություն հրահրելու» մեղադրանքով, ինչի պատճառը եղել է խաղի ժամանակ Գազայի հատվածում գործողությանն աջակցելու ժեստը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։

«Անթալիայի գլխավոր դատախազությունը դատավարություն է սկսել իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելի դեմ «հանրային թշնամանք և ատելություն հրահրելու» համար՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ջարդին աջակցելու համար նրա անպատասխանատու գործողությունների պատճառով», - գրել է նա իր X էջում։

Թունչը նաև դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Հունվարի 14-ին Անթալյասպոր - Տրաբզոնսպոր հանդիպման ժամանակ Եհեզկելը գոլ խփելուց հետո ցույց է տվել ձեռքի վիրակապը՝ «100 օր. 7.10» և Դավթի աստղի պատկերը։ Գրությունը նշանակում էր պաղեստինա-իսրայելական հակամարտության 100-րդ օրը, որը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի տարածքի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակմամբ։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, դրանից հետո ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհուրդը մարզուհուն դուրս է թողել թիմից։ Antalyaspor-ն իր որոշումը բացատրել է նրանով, որ Եհեզքելը «գործել է Թուրքիայի ազգային արժեքների դեմ»։

1/2561
bottom of page